Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կատալոնիայի նախագահը խնդրել է հետաձգել շրջանի անկախության հռչակումը

Բաքու-ԱՊԱ: Չնայած կանխատեսումներին՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը խոհրդարանին խնդրել է հետաձգել Իսպանիայից շրջանի անկախացման հարցը: Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 10-ի երեկոյան Կատալոնիայի խորհրդարանում նիստի ժամանակ, որին հետևել է ամբողջ երկիրը:

Սպասվում էր, որ այսօր Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ պաշտոնապես կհայտարարի Կատալոնիայի անկախացման մասին: Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան իսկապես արժանացել է անկախանալու իրավունքին և ի վերջո պետք է ինքնուրույն պետություն դառնա, բայց Իսպանիայից առանձնանալու գործընթացը պետք է ժամանակավորապես դադարեցնել:

«Իսպանիայի հետ վեճը կարող է բանակցությունների ճանապարհով հարթվել: Կատալոնիայի խորհրդարանը պետք է դադարեցնի անկախության հռչակումը՝ համաձայնեցված լուծման համար Մադրիդի հետ երկխոսություն սկսելու համար»,- հայտարարել է նա:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 13 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287