Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Քադաֆիի որդին մտադիր է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում

Բաքու-ԱՊԱ: Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին մտադիր է մասնակցել երկրի նախագահի ընտրություններին:

«Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք կարող են կայանալ 2018 թվականի կեսերին»,-պարբերականին հայտնել է Քադաֆիի ընտանիքի մամլո քարտուղար Բասեմ ալ-Հաշիմի ալ-Սուլը։

Նա հավելել է, որ ապագա թեկնածուն մոտ ժամանակներս կներկայացնի իր ծրագիրը։

44-ամյա Քադաֆիի քաղաքական գործունեության մեկնարկի մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի կեսերին։ Երկրորդ ամուսնությունից Մուամար Քադաֆիի ավագ որդին կրթությամբ ճարտարապետ-ինժեներ է։ Նա սովորել է Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում։

Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալվել էր 2011 թվականի նոյեմբերին Զինտան քաղաքի աշխարհազորայինների կողմից։ Տրիպոլիի Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հուլիսի 24-ին նրա դեմ հեռակա կարգով մահվան դատավճիռ էր կայացրել, սակայն զինտանցիները կտրականապես հրաժարվել էին նրան իշխանություններին հանձնել։ Նա ազատ է արձակվել լիբիական խորհրդարանի ընդունած համաներման արդյունքում։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027