Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կոնգրեսականներն առաջարկել են Դոնալդ Թամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել

Բաքու-ԱՊԱ։ Ամերիկացի 113 կոնգրեսականներ Նոբելյան կոմիտե նամակ են հղել, որտեղ առաջարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2019-ին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել՝ Կորական թերակղզում ճգնաժամի դադարեցման նրա ջանքերի համար։ Նամակի տեքստը հրապարակել է հանրապետական կոնգրեսական Լյուք Մեսերի գրասենյակը։

Նամակում կոնգրեսականները հիշեցնում են, որ ԱՄՆ նախագահն աշխատել է ԿԺԴՀ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղղությամբ, որպեսզի վերջինը դադարեցնի միջուկային ծրագիրը։ Նրան հաջողվեց միավորել համաշխարհային հանրությանը՝ Փհենյանի դեմ պատմության մեջ «ամենահաջողակ» պատժամիջոցները սահմանելու համար։ Կոնգրեսականների կարծիքով՝ հենց դրա շնորհիվ է ԿԺԴՀ-ն բանակցությունների համաձայնել։

Կոնգրեսականները գրում են 2019-ի Նոբելյան մրցանակի մասին, քանի 2018-ի Նոբելյան մրցանակին Թրամփին արդեն առաջադրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276