Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ դիվերսանտներին

Բաքու-ԱՊԱ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են այն անձանց, որոնք Ղարաբաղյան հակամարտության հետևանքով հայտնվել են գերության մեջ:

Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, նախորդ ամիս կառույցի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող անձանց:  

«Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց: ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, պարբերաբար այցելում է ռազմագերիներին՝ նրանց պահման պայմաններին ծանոթանալու և ընտանիքների հետ կապ պահպանելու նպատակով»:

Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում պահվում են երկու հայ դիվերսանտներ՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեն Կարապետյանը:

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:  

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299