Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Լավրով.«Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց»

Բաքու-ԱՊԱ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ­թուրքական սահմանի բացումը:

Լավրովը նշել է, որ ՌԴ­ն կարեւոր դեր է խաղացել 2007-­2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման գործում, բայց ավելի ուշ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ է առել:

«Սակայն սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը դրսեւորեցին համաձայնության գալու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ
որում՝ շատ բան կախված է հենց իրենցից: Չէ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց»,­-ասել է նա:

«Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ-­ի արտաքին սահմանի հայ­թուրքական տեղամասը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,-ընդգծել  է  Լավրովը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2017

USD
1.7021
 
EUR
1.9133
 
RR
0.0302