Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել

Բաքու-ԱՊԱ: Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հրաժարական է տվել։ Նա գլխավորել է լեհական կառավարությունը 2015 թվականի նոյեմբերին «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից դրա ձևավորման պահից:

Նոր վարչապետ պետք է դառնա նույն կուսակցությունից այլ ներկայացուցիչ՝ ֆինանսների 49-ամյա նախարար Մատեուշ Մորավեցկին։ Շիդլոն կմնա նրա կաբնետում և կարող է զբաղեցնել նախարարական պաշտոններից մեկը, հայտարարել է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Բեատա Մազուրեկը։

Վերջին շրջանում Շիդլոն դադարել էր վայելել կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու վստահությունը, նրանց միջև ի հայտ էին եկել տարաձայնություններ։ Նրա օրոք սկսվել էր հարաբերությունների սառեցում Գերմանիայի կառավարության հետ և Վարշավայի մեկուսացում ԵՄ-ում՝ Եվրախորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկի վերընտրմանը խոչընդոտելու անհաջող փորձերից հետո։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301