Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպանը

Բաքու-ԱՊԱ: Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Այդ մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն գրել է Facebook-ի իր էջում եւ ցավակցություն հայտնել դեսպանի ընտանիքին:

«Մահացել է մեծ մարդ, դիվանագետ, պրոֆեսիոնալ եւ Վրաստանի պետական գործիչ Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Դա կորուստ է մեր դիվանագիտության համար, սակայն նրա կողմից ձեռք բերված արդյունքները դեռ երկար կլինեն մեր երկրի զորության երաշխավորը»,-նշել է Ջանելիձեն:

Կոնստանտին Զալդաստանիշվիլին Ավստրիայում Վրաստանի դեսպանն էր 2013 թվականի հունիսի 18-ից եւ Վրաստանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում գտնվող մյուս միջազգային կազմակերպություններում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027