Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Մալայզիայի իշխանությունները երեք շաբաթ են տվել Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը վերցնելու համար»

Բաքու-ԱՊԱ: Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո: Այս հայտարարությունն արվել է երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը:

«Մենք գիտենք, որ նա ունի կին, երեխաներ եւ այժմ, երբ մարմինը նույնականացված է, հույս ունենք ստանալ Կիմ Չեն Նամի ընտանիքի շուտափույթ պատասխանը»,-­ասել է գերատեսչության ղեկավարը:

Ընդսմին նա նշել է, որ իշխանությունները պատրաստ են սպասել «երկու­ երեք շաբաթ»: Եթե այդ ընթացքում պաշտոնական դիմում չստացվի, ապա «վարչապետի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները համատեղ որոշում կընդունեն, թե ինչ հետագա քայլեր են ձեռնարկելու»:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ­ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները:

Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել էր ու արտաքսվել երկրից:

Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-­ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 27 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8627
 
RR
0.0304