Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մարիա Զախարովան պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան Լիբանանում ՌԴ դեսպանի՝ ամերիկյան հրթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարության, ապրիլի 11-ին Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռահարվածին:

«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, ոչ թե օրինական կառավարության ուղղությամբ, որը մի քանի տարի իր տարածքում պայքարում Է միջազգային ահաբեկչության դեմ»,- գրել է Զախարովան Facebook-ում:

Նրա կարծիքով` ԱՄՆ-ի ծրագրած հարվածները կարող են ուղղված լինել այն բանին, որ ոչնչացնեն սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման ապացույցների ոչնչացմանը:

Թրամփը Twitter-ում բավականին կոշտ պատասխան էր տվել Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանը.

«Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կարձակվեն Սիրիայի ուղղությամբ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, նրանք կգան` հաճելի, նոր ու խելացի։ Դու չպետք է լինես այն կենդանու գործընկերը, որն իր մարդկանց գազով է սպանում և բավականություն ստանում դրանից»,- գրել էր Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։

Թրամփի հայտարարությանը պատասխանել էր նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք թվիթերյան դիվանագիտության մասնակից չենք: Մենք լուրջ մոտեցումների կողմնակից ենք: Մենք կարծում ենք, որ կարեւոր է Սիրիայում առանց այդ էլ փխրուն իրավիճակի լարմանը նպաստող քայլեր չանել»,- ասել էր Պեսկովը լրագրողներին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.981
 
RR
0.0269