Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Մոսկվայում ցուցահանդեսի ժամանակ հայերը սադրանք են ձեռնարկել Ադրբեջանի դեմ - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող Գրքի միջազգային 30-րդ ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ հայերը սադրանք են ձեռնարկել։

Ադրբեջանական ցուցափեղկից ոչ հեռու տեղադրված հայկական ցուցափեղկում Լեռնային Ղարաբաղի մասին գրքեր են ցուցադրվում։

Չնայած այդ գրքերի թիվը, որտեղ Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է, որպես Հայաստանի պատմական հող մեծ չէ, հայերը դրանք ցուցադրում են աչքի զարնող տեղում։

«Ղարաբաղյան ժամանակագրություն 1989-2009» գրքում, որի հեղինակն է հանդիսանում լուսանկարիչ Բորիս Բարաթովը, Ռաֆիի «Խամսայի մելիքությունները» գրքում, ինչպես նաև մյուս հայ հեղինակների՝ «Հայաստան», «Հայ ժողովրդի հնագույն պատմություն», «Հայկական առասպելներ» գրքերում ադրբեջանական հողերը ներկայացվում են, որպես Հայաստանի տարածքներ, իսկ Ադրբեջանի պատմությանը վերաբերվող նմուշները՝ որպես հայկական։

Նշենք, որ Գրքի միջազգային 30-րդ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել է նաև Ադրբեջանը։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.0342
 
RR
0.0294