Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Բաքու-ԱՊԱ: ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից: Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումներն ավելի հաճախակի են եղել, ավելացել է ռազմատենչ հռետորաբանությունը: Քանի որ ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման հարցում ուղղակի ներգրավվածություն չունի, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ: Միայն կարող եմ ասել, որ մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ընդգծեց նա:

Ապատուրայը հավելեց, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները մտահոգված են նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով, քանի որ դրան զուգահեռ ավելանում է կողմերի թշնամանքը միմյանց նկատմամբ: «Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից հստակ է դառնում, որ նրանք բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են, իսկ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն է նվազեցնել լարումը, թշնամանքը և հասնել խաղաղության»,- եզրափակեց Ջեյմս Ապատուրայը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 29 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9408
 
RR
0.0288