Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Օբաման Ռուսաստանն ու Չինաստանն անվանել է ԱՄՆ-ի մրցակիցներ աշխարհում»

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում Ռուսաստանին ու Չինաստանին անվանել է իր երկրի գլխավոր մրցակից:

Դրա հետ մեկտեղ նա կարծիք է հայտնել, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը չի կարող համեմատվել ամերիկյանի հետ: «Այնպիսի մրցակիներն, ինչպիսին Ռուսաստանն ու Չինաստանն են, չեն կարող համեմատվել աշխարհում ունեցած մեր ազդոցության հետ, եթե մենք չհրաժարվենք այն ամենից, ինչ ունենք և չվերածվենք հերթական մեծ պետության, որը կարողանում է միայն իրենից փոքր հարևանների հետ հարցեր լուծել»,- ասել է Օբաման Չիկագոյում կայացած ելույթի ժամանակ: Ամերիկացի առաջնորդը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ում և աշխարհում ժողովրդավարական արժեքերի թուլացման վտանգից: Նրա խոսքով՝ դա քաղաքացիական և միջազգային պատերազմների հետևանք կարող է դառնալ: Նշենք, որ Բարաք Օբաման կհեռանա պաշտոնից հունվարի 20-ին: ԱՄՆ-ի նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285