Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Օբաման ու Էրդողանը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»

Բաքու-ԱՊԱ: Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում երկու երկրների համագործակցության մասին։

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ Նրա խոսքերով՝ Օբաման ողջունել է տարածաշրջանային խաղացողների հետ Թուրքիայի շարունակական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում ազգային հրադադարի ձեռք բերմանն ու սիրիական վարչակարգի և ընդդիմության միջև քաղաքական բանակցություններին վերադարձ կատարելուն։

Կողմերն ընդգծել են Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գծով միջազգային դաշինքի գործողություններում առկա առաջընթացը, ինչպես նաև համաձայնվել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև համագործակցության խորացման ու շարունակման անհրաժեշտության շուրջ։

Օբաման իր ցավակցություններն է հղել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Ստամբուլի գիշերային ակումբում իրականացված ահաբեկչության, ինչպես նաև դեկտեմբերի 17-ին Քայսերի քաղաքում զինվորականների վրա կատարված հարձակման համար։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
1.9988
 
RR
0.0288