Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պաղեստինի նախագահը բուժզննում անցնելու նպատակով գտնվում է ԱՄՆ–ում

Բաքու-ԱՊԱ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը գտնվում է ԱՄՆ–ում և առողջության պլանային հետազոտություն է անցնում։ Այս մասին փետրվարի 22-ին հաղորդել են նախագահի մամլո ծառայությունից։

«Այժմ նա գտնվում է հիվանդանոցում սովորական հետազոտման համար»,– հաղորդել է Աբասի ներկայացուցիչը։ Նա նաև նշել է, որ պաղեստինյան առաջնորդի առողջության վատթարացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

Հաղորդվում է, որ 82-ամյա Աբասը ԱՄՆ է ժամանել այս շաբաթ մասնակցելու ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի նիստին։ Նյու Յորքում նա կոչ է արել միջազգային գիտաժողով անցկացնել մերձավորարևելյան կարգավորման նոր բազմակողմանի մեխանիզմ ստեղծելու համար։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է նրան ահաբեկչության ֆինանսավորման մեջ

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267