Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պետդեպում «անընդունելի» են անվանել Պուտինի այցն Աբխազիա

Բաքու-ԱՊԱ: Պետդեպում հայտարարել են, որ «անընդունելի» են համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա։

Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը կոչ է արել Մոսկվային հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Օգոստոսի 8-ին՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի տարելիցին Պուտինն աշխատանքային այցով ժամանել էր Աբխազիա։

«ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական տարածք Աբխազիա որպես անընդունելի և Ժնևյան միջազգային քննարկումների սկզբունքներին չհամապատասխանող»,-ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը դիրքեր, որոնք նրանք զբաղեցրել են մինչ 2008 թվականի ռազմական գործողությունները, և վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարցը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ափսոսանք էին արտահայտել, որ ՌԴ նախագահն այց է կատարել Աբխազիա՝ առանց վրացական իշխանությունների հետ համաձայնեցման։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286