Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Փարիզում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել

Բաքու-ԱՊԱ: Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ բողոքի ակցիան ցրելու համար։

Տասնյակ հազարավոր մարդիկ ուղևորվել են Բաստիլի հրապարակից Իտալիայի հրապարակ։

Ընդհանուր առմամբ՝ երթը հանգիստ մթնոլորտում է անցնում, սակայն որոշ երիտասարդներ բախումներ են հրահրում իրավապահների հետ։ Խուլիգանները ծխանռնակներ ու ճայթրուկներ են նետում, ինչպես նաև վիրավորական կարգախոսներ հնչեցնում։

Երիտասարդները վնաս են հասցնում բուլվարի շենքերին, մարկերով գրություններ թողնում, ներկում փողոցի տեսահսկման խցիկները։

Այսօրվա ցույցն առաջինն է բողոքի ակցիաների հերթում, որոնք ծրագրված են՝ կապված առաջարկված բարեփոխման հետ։ Սպասվում է, որ հաջորդ ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.0342
 
RR
0.0294