Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ է կանչվել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններից

Բաքու-ԱՊԱ: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

Փուլում ընտրություններին մասնակցում էին յոթ թեկնածուներ՝ դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին Կատարից, Փոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանից, Փամ Սան Չաուն Վիետնաﬕց, Կյան Թանգը Չինաստանից, Վերա Էլ-Խուրի Լակյոլեն Լիբանանից, Օդրի Ազուլեյը Ֆրանսիայից և Մուշիրա Խաթաբը Եգիպտոսից: ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ով այդ պաշտոնում կփոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 15-ին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289