Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները քննարկել են Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը

Բաքու-ԱՊԱ։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը:

Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի կարևորությունը:

Հիշեցնենք՝ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով ԱՄՆ-ին կոչ է արել հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:

Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301