Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ռոսատոմին» թույլատրել է սկսել Ակկույու ԱԷԿ-ի կառուցումը

Բաքւ-ԱՊԱ: Թուրքիայի ատոմային էներգետիկայի գործակալությունը Անկարա Պուտինի այցին ընդառաջ «Ռոսատոմին» Ակկույույում 20 միլիարդ դոլար արժեք ունեցող ատոմակայանի շինարարության թույլտվություն է տրամադրել: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:

Դրա զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սոցցանցում կիսվել է այսօր շինարարությունը սկսող Ակկույու ատոմակայանի մասին գրությամբ։ «Այսօր բարեկամ Պուտինի հետ միասին Ակկույույում 20 միլիարդ դոլար արժեք ունեցող ատոմակայանի շինարարական արարողությանն ենք մասնակցելու, որը մեծ կարեւորություն ունի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից»,- գրառել է Էրդողանը։

Թուրքիայի ատոմական էներգիայի հաստատությունը ատոմակայանի առաջին արտադրամասի թույլտվությունը ստորագրել է այսօր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնում է Անկարա: Սա նրա առաջին այցն է արտերկիր մարտի 18-ի նախագահական ընտրություններից հետո:

Երեքշաբթի օրը Անկարայում անցկացվելու է ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի 7-րդ նիստը, որի ժամանակ քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Ակկույու ատոմակայանի կառուցման աշխատանքները: Պուտինի այցի շրջանակում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պաշտոնապես կհայտարարեն ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկի մասին:

Չորս բլոկից բաղկացած Ակկույու ատոմակայանը պետք է կառուցվի մինչեւ 2021 թվականը Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան եւ Անկարան ստորագրել են դեռեւս 2010-ին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի: Նախագիծը արժե 22 միլիարդ դոլար:

Ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ռեջեփ Էրդողանին միանալու է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ հերթական հանդիպման օրակարգի հիմնական հարցը հենց Սիրիան է լինելու:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.981
 
RR
0.0269