Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Ռուսական կողմը հաստատել է, որ Թուրքիայի հետ C-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել

Բաքու-ԱՊԱ: Մոսկվան ու Անկարան կնքել են Թուրքիա C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը:

«Թեմայի յուրահատկության և զգայունության պատճառով այս փուլում կոռեկտ չենք համարում բացահայտել բոլոր մանրամասները»,- նշել են ծառայությունում:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ պայմանագիրը մեկնաբանելու առաջնահերթ իրավունքը պատկանում է պատվիրատուին:

«Ընդ որում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիային տվյալ համակարգի մատակարարումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերին»,- հավելել են ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.0342
 
RR
0.0294