Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ռուսական ոստիկանությունը գումար է խոստացել աշխարհի չեմպիոնին սպանած ադրբեջանցու տեղը հայտնողին

Բաքու-ԱՊԱ։ Ռուսաստանի Խաբարովսկի մարզի ոստիկանությունը կես միլիոն ռուբլի գումար է խոստացել այն մարդուն, ով կհայտնի Ադրբեջանի քաղաքացի Անար Ալլահվերանովի տեղը:

Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է օգոստոսի 20-ին վիճաբանության ժամանակ պաուերլիֆտինգի  աշխարհի չեմպիոն Անդրեյ Դրաչովի սպանության մեջ:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:

Սպանության մեջ կասկածվում է Ադրբեջանի քաղաքացի՝ 1992 թվականին ծնված Անար Ալլահվերանովը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 14 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287