Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սաակաշվիլին չպետք է լքեր երկիրը. Վրաստանի նախագահ

Բաքու-ԱՊԱ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը Մարգվելաշվիլին ասել է, որ Սաակաշվիլին չպետք է լքեր Վրաստանը:

«Ես մեծ ցավ ապրեցի, երբ Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից: Որովհետև նախկին առաջին դեմքը, ով երկու անգամ ընտրվել է նախագահ, պետք է ունենա վրացական քաղաքացիություն: Մարդը, ով եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, չպետք է լքեր երկիրը»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը չեղյալ է համարվել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 14 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287