Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սաակաշվիլին Լվովում դուրս է եկել հյուրանոցից և չի վերադարձել

Բաքու-ԱՊԱ: Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անհետացել է Ուկրաինայի Լվով քաղաքում գտնվող հյուրանոցից, որտեղ ապաստանել էր, գրում է tsn.ua-ն: Լուրը հաստատվել է հյուրանոցի աշխատակիցների կողմից:

Նշվում է, որ Սաակաշվիլին այս գիշեր նստել է մեքենան ու ուղևորվել անհայտ ուղղությամբ:

Հյուրանոցում հավաքվել են բազմաթիվ մարդիկ. այնտեղ են եղել նաև նրա թիկնապահներն ու աջակիցները: Գիշերով նրանք բոլորով դուրս են եկել փողոց ու մեքենաներ նստել, սակայն ժամեր անց վերադարձել են, իսկ Սաակաշվիլին՝ ոչ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
1.9941
 
RR
0.0287