Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սիրիայի ավիաբազային հրթիռային հարվածը զոհերի է հանգեցրել

Բաքու-ԱՊԱ: Սիրիայի հակաօդային պաշտպանաության ուժերին հաջողվել է հետ մղել երկրի արևելքում՝ Հոմս նահանգում գտնվող Թիհֆոր T-4 ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարձակումը։

«Սիրիայի ՀՕՊ ուժերը մի քանի հրթիռ են ոչնչացրել, որոնք արձակվել են Թիհֆոր ավիաբազայի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել են օդանավակայանի մատույցներում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Հրթիռային հարձակման արդյունքում մի քանի սպանված և վիրավոր կա։

Նշվում է, որ երկրի ՀՕՊ ուժերը կարողացել են 8 օդային թիրախ խոցել։

Գործակալության տվյալներով՝ ռազմական օբյեկտը կարող էր հարձակման ենթարկվել ԱՄՆ ուժերի կողմից։ Սակայն Պենտագոնը և Սպիտակ տունը չեն հաստատել տվյալ տեղեկությունը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277