Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպի վերականգնման ծրագիրը»

Բաքու-ԱՊԱ: Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպ քաղաքի վերականգնման աշխատանքների ծրագիրը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Ծրագիրը ներառում է ճանապարհների բացում, քաղաքը ջրով ու էլեկտրականությամբ ապահովում: Իշխանությունները պետք է գնահատեն նաև ավերածությունների ծավալն ու որոշեն, թե որ շինություններն են ենթակա վերականգնման:

Համաձայնեցվել է նաև կրթության նախարարության համար հրատապ պլանը, որը ենթադրում է 6 ամսվա ընթացքում քաղաքի արևելյան շրջաններում 50 դպրոցի վերականգնում: Հաջորդ ուսումնական տարեսկզբին պլանավորվում է վերականգնել 100 դպրոց:

Սիրիայի կառավարությունը հանձնարարել է ներքին գործերի նախարարությանը սկսել պարեկություն իրականացնել ու վերականգնել ոստիկանական բաժանմունքները:

Առողջապահական ոլորտում աշխատանքները ներառում են 5 բժշկական կենտրոնների և 2 հիվանդանոցի վերականգնում:

Նախատեսվում է նաև երկաթուղային հաղորդակցության և օդանավակայանի վերականգնում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2017

USD
1.7021
 
EUR
1.9133
 
RR
0.0302