Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սիրիայում կործանվել է KA-52 ռուսական ուղղաթիռը․ երկու օդաչուները զոհվել են

Բաքու-ԱՊԱ: Սիրիայում աղետի Է ենթարկվել Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:

«Սիրիայի արեւելյան շրջանների վրա ծրագրային թռիչք կատարելիս կործանվել Է Կա-52 ռուսական ուղղաթիռը, երկու օդաչուները զոհվել են»,- ասել են գերատեսչությունում:

Նախարարությունում ճշտել են, որ որոնողափրկարարական խումբը զոհված օդաչուների մարմինները հասցրել Է բազավորման օդանավակայան:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպի պատճառ կարող Էր դառնալ տեխնիկական անսարքությունը»,- նշել են պաշտպանության նախարարությունում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276