Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սոչիում ընթանում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը

Բաքու-ԱՊԱ: Սոչիում ընթանում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը, բանակցություների ընթացքում կքննարկվի սիրիական կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձևաչափում համատեղ աշխատանքը։

Պուտինի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կոչված է ամրապնդելու և զարգացնելու Սիրիայում դրական փոփոխությունները։ Ռուհանին իր հերթին ասել է, որ այսօր բացվում է Սիրիայում ճգնաժամի ավարտի համար նոր հեռանկար։

Ինչպես սպասվում է՝ հանդիպման արդյունքներով առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289