Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սպիտակ տունը «ծիծաղելի» է անվանել Թրամփի պաշտոնանկության մասին նախաձեռնությունը

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության մասին դեմոկրատ կոնգրեսականների առաջարկը «վատ առումով քաղաքական խաղ» է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Ես կարծում եմ, որ դա բացարձակապես ծիծաղելի է և վատ առումով քաղաքական խաղ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինն առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետաքննությանը խոչընդոտելու պատճառով։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
1.9959
 
RR
0.0287