Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թրամփը երախտագիտություն է հայտնել Պուտինին ամերիկացի դիվանագետների արտաքսման համար

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ նա Ռուսաստանից արտաքսել է ամերիկացի դիվանագետներին։

«Ես շատ երախտապարտ եմ, որ նա արտաքսել է մեծ թվով մարդկանց, քանի որ այժմ մենք ավելի քիչ ծախսեր ունենք»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից դադարեցվում է ԱՄՆ դեսպանատան կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում գտնվող բոլոր պահեստային տարածքների, ինչպես նաև «Սերեբրյան բոր»-ի առանձնատան օգտագործումը։

Մոսկվան առաջարկել էր Վաշինգտոնին մինչև սեպտեմբերի 1-ն իր դիվանագետների թիվը համապատասխանեցնել ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին՝ հասցնելով նրանց թիվը 455-ի։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286