Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թրամփը՝ Սիրիայի տարածքը հրթիռակոծելու մասին

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարազաբել է սկանդալային գրառումը Twitter-ի իր միկրոբլոգում, որում նա գուժել էր Սիրիայի տարածքին հասցվելիք հրթիռային հարվածի մասին: Նա նաեւ սպառնացել էր Ռուսաստանին՝ կոչ անելով պատրաստվել ամերիկյան հզոր ու «խելացի» հրթիռների հարվածներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան Լիբանանում ՌԴ դեսպանի՝ ամերիկյան հրթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարության, ապրիլի 11-ին Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռահարվածին: ԱՄՆ-ն և Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր մեղադրում են Բաշար ալ-Ասադին մեղադրելով ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացրել է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի:

Այժմ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտայի շրջանի Դումա քաղաքն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն: Ռուսական կողմը հերքում է այդ քաղաքում քիմիական գազի կիրառման մասին լուրերեր եւ ողջունել է այնտեղ միջազգային փորձագետներ ուղարկելու Քիմիական զնեքի արգելման կազմակերպության որոշումը:

Թրամփը հայտարարել է, թե չի ասել՝ երբ է Սիրիայի դեմ ուղղված հարձակումն իրագործվելու: «Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ և կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ», - ասել է նա ու հավելել, որ ԱՄՆ-ում իր իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանն ահաբեկչական «Իսլամական պետություն»-ից ազատելու համար: «Իսկ որտե՞ղ է մեր «Շնորհակալ ենք, Ամերիկա»-ն»,- Twitter-ում գրել է 71-ամյա հանրապետականը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան մեկնաբանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ աշխարհը շնորհակալություն չի հայտնում Ամերիկային` Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար: «Ուղղակի ոչ բոլորն են  վերջացրել շնորհակալություն հայտնել Ամերիկային Իրաքի համար, երբ ԱՄՆ-ի միջամտության արդյունքը դարձավ ԻՊ-ի հայտնվելը», -  իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան:

Միեւնույն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ արևմտյան պետությունների կողմից ցանկացած գործողություն տարածաշրջանում կմեծացնի անկայունությունը:

Սիրիայի նախագահն այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին և նրա պատվիրակությանը:

«Գրանցված ամեն հաղթանակի հետ որոշ արևմտյան պետությունների ձայները բարձրանում են և գործողություններն ակտիվանում՝ փորձելով փոխել իրադարձությունների ընթացքը… Այս ձայները և ցանկացած գործողություն կնպաստի տարածաշրջանում անկայունության մեծացմանը՝ սպառնալով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Եվրոպայում թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպությունը (Eurocontrol) բոլոր ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չիրականացնել Սիրիայի երկնքում՝ առաջիկա 72 ժամվա՝ 3 օրվա ընթացքում:

Այս ամենը ցույց է տալիս, որ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում ԱՄՆ-ն և դաշնակից ուժերը իրապես պատրաստվում են հրթիռակործել Սիրիայի տարածքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կիպրոսից Սիրիայի ջրային սահման հրթիռակիր նավ է ուղարկել: Ավելի ուշ տարածվել են տեղեկություններ, թե ամերիկյան զինուժը նաև ռազմական ինքնաթիռներ, այլ նավեր է կենտրոնացրել այդ հատվածում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0862
 
RR
0.0278