Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թրամփը վիզային վիճակախաղի ծրագրով ժամանածներին անվանել է իրենց երկրի վատագույն քաղաքացիներ

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի վիզային վիճակախաղի ծրագրով երկիր ժամանած մարդկանց անվանել է իրենց հասարակությունների «վատագույններից վատագույն» ներկայացուցիչները և կոչ է արել չեղարկել այդ մեխանիզմը: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ Վիրջինիա նահանգում ՀԴԲ-ի Ազգային ակադմիայում:

«Վիճակախաղ կա: Դուք մարդկանց եք ընտրում: Արդյոք կարծո՞ւմ եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույն մարդկանց: Ոչ»,- ասել է Թրամփը:

«Դա ի՞նչ համակարգ է: Նրանք վիճակախաղի շնորհիվ են ժամանում: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում վերջ դնել «շղթայական միգրացիային», նաև վերջ տալ վիզային վիճակախաղի պրակտիկային՝ այն փոխարինելով արժանիքների հիման վրա ներգաղթի համակարգով:

Դրա հետ կապված՝ Թրամփը հիշեցրել է Նյու Յորքում երկու ահաբեկչությունների մասին, նրա խոսքով՝ երկու ահաբեկիչներն ԱՄՆ էին ժամանել ներգաղթի գործող քաղաքականության շնորհիվ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0981
 
RR
0.0279