Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման օրը և վայրը որոշված են․ Պոմպեո

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ամսաթիվը եւ վայրը որոշված են: Հանրությունն այդ մասին կտեղեկացվի հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին չորեքշաբթի Հյուսիսային Կորեա կատարած երկրորդ այցից հետո լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Հանդիպման ամսաթիվը եւ վայրը որոշված են…հուսով ենք հաջորդ շաբաթվա սկզբին կհայտնենք այդ մասին», —ասել է նա:

Պոմպեոն նաեւ ասել է, որ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեւել ավելի քան մեկ օր, եթե նրանք քննարկելու այլ բան ունենան:

«Մենք նախատեսում ենք, որ դա մեկ օր կտեւի, բայց եթե քննարկելու այլ բան լինի, ապա հնարավոր կլինի հանդիպումը երկրորդ օրն էլ շարունակել», – ասել է նա:

Խոսքը ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ գտնվող Փհանմունջոմ սահմանային կետի մասին չէ: Այս մասին չորեքշաբթի Սպիտակ տանը կառավարության նիստում ասել է ԱՄՆ նախագահը:

«Կհայտարարենք երեք օրվա ընթացքում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ կհայտարարվեն հանդիպման մանրամասները:

«Այնտեղ չի լինի», – ասել է նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսքը Փհանմունջոմի մասին է:

Իր հերթին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը կարող է արդյունավետ լինել:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276