Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել»

Բաքու-ԱՊԱ: Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հերթական քննարկումն ավարտվել է ծեծկռտուքով:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի 3-րդ կետի շուրջ քննարկումից հետո քվեարկության ժամանակ լարվածություն է ստեղծվել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների պատգամավորների միջև, ինչը րոպեներ անց վերածվել է հրմշտոցի և վերաճել զանգվածային ծեծկռտուքի: Դեպքից հետո ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի կին պատգամավորներից Ֆաթմա Քափլանը հայտարարել է, որ վեճի ընթացքում ֆիզիկական բռնության է ենթարկվել իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուստաֆա Էլիթաշի կողմից, որն, ըստ կին պատգամավորի պնդման, անգամ խլել ու վնասել է նրա բջջային հեռախոսը: Ֆաթմա Քափլանը Մեջլիսի պատգամավորներին ցույց է տվել իր պարանոցին երևացող բռնության հետքերը: Խորհրդարանի խոսնակին չի հաջողվել հանգստացնել ներկաներին: Այդ պահին Մեջլիսի սրահում գտնվելիս են եղել նաև Թուրքիայի վարչապետ և իշխող կուսակցության նախագահ Բինալի Յըլդըրըմը, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և ընդդիմադիր ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որոնք, սակայն, խուսափել են վեճին միջամտելուց:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 27 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8627
 
RR
0.0304