Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Վաշինգտոնում Բորիս Նեմցովի անվան հրապարակ են բացել

Պակով-ԱԲԱ: Վաշինգտոնում տեղի է ունեցել Բորիս Նեմցովի անվան հրապարակի բացման արարողությունը։ Boris Nemtsov Plaza ցուցանակը հայտնվել է հրապարակում ԱՄՆ–ում ՌԴ դեսպանատան գլխավոր մուտքի դիմաց՝ քաղաքական գործչի սպանության երեք ամյակի կապակցությամբ։

Արարողությանը մոտ 100 մարդ է մասնակցել։ Նրանց մի մասը ամերիկյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներն են եղել։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսի, պետդեպարտամենտի, Վաշինգտոնի օրենսդրական ժողովի և ադմինիստրացիայի, ռուսական սփյուռքի անդամներ և Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան։

Վաշինգտոնյան Վիսկոնսին ավենյուի մի մասը վերանվանելու գաղափարը ծնվել է դեռևս 2017 թվականին։ Դրա նախաձեռնողը դարձել է հանրապետական սենատոր Մարկ Ռուբիոն, ով մասնակցել է 2016 թվականի նախագահական ընտրություններին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267