Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Վրաստանի ԱԳՆ-ն Լավրովի Սուխում այցը երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է անվանել»

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Սուխում այցը գնահատել է որպես «Վրաստանի ինքնիշխանության խախտում»

Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իր հերթին, հայտարարել է լրագրողներին, որ «Լավրովի ուղևորությունը միջազգային սկզբունքների և օրենքների արհամարհում է»: «Դա Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է»,- հայտարարել է նա:

Պաշտոնական հայտարարությունում Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործողությունների պրակտիկան և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը:

Փաստաթղթում նշվում է, որ «Վրաստանի պետական սահմանի խախտմամբ Աբխազիայի շրջան Ռուսաստանի արտգործնախարարի ժամանումը և Սուխումում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի անօրինական բացումը խստորեն խախտում են պետության (Վրաստանի) ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր»:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8566
 
RR
0.0299