Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք բացասաբար կազդի ողջ տարածաշրջանի վրա. Էրդողան

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը բացասաբար կազդի ողջ տարածաշրջանի վրա, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Էրդողանի խոսքով՝ մուսուլմանական բոլոր երկրները միասնական կարծիք ունեն Երուսաղեմի կարգավիճակի հարցով։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կակտիվացնի արմատական շարժումներին ու ահաբեկիչներին։

Այսօր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին հայտնել էր, որ Երուսաղեմի ճանաչումը կարող է հանգեցնել միջկրոնական բախումների։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289