Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվի գազանանոցը կվերակառուցվի

Բաքու-ԱՊԱ: Բաքվի գազանանոցում իրականացվում են վերականգնման և վերակառուցման աշխատանքներ, հայտնել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի մամուլի ծառայությունը:

1928 թվականից գործող գազանանոցի վերակառուցման նախաձեռնությունը պատկանում է Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ, IDEA Հասարակական միավորման հիմնադիր Լեյլա Ալիևային:

Ծրագրվում է կրկնակի մեծացնել գազանանոցի տարածքը: Կենդանիների պահման պայմանները կհամապատասխանեցվեն EAZA-ի (Գազանանոցների և ակվարիումների եվրոպական ասոցիացիա) չափանիշներին:

«Գազանանոցի գործունեության մեջ հատուկ նշանակություն է տրվելու երեխաների շրջանում բնության և բնապահպանության մասին գիտելիքների բարձրացմանն ուղղված ծրագրերին: Գազանանոցի տարածքում գործելու է երեխաների համար նախատեսված «սիրելի անկյուն» (pet farm), որտեղ պահվելու են տնային կենդանիներ, ինչպես նաև «Թիթեռների տուն»», - ասված է հաղորդագրության մեջ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027