Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվում բացվել է «Հեյդար Ալիև. անձնավորություն. առաքելություն. ժառանգություն» խորագրով ցուցահանդես

Բաքու-ԱՊԱ: Մայիսի 10-ին Հեյդար Ալիևի կենտրոնում կայացել է «Հեյդար Ալիև. անձնավորություն. առաքելություն. ժառանգություն» խորագրով ռուս-ադրբեջանական պատմավավերագրական ցուցահանդեսի բացման արարողությունը:

Հեյդար Ալիևի Կենտրոնի տնօրեն Անար Ալեքպերովը նշել է, որ ցուցահանդեսը նվիրված է ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 95-ամյակին:

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի և Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսում ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ՝ լուսանկարներ, փաստաթղթեր, տեսանյութեր, որոնք արտացոլում են Հեյդար Ալիևի կյանքն ու գործունեությունը:  

«Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի մեզ համար», - ասել է  Անար Ալեքպերովը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն էլ նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276