Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հեյդար Ալիևի Կենտրոնում երկուշաբթի բացվել է՝ չինացի հայտնի նկարիչների ստեղծագործությունների՝ ցուցահանդեսը - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Բաքվի Հեյդար Ալիևի Կենտրոնում երկուշաբթի բացվել է՝ չինացի ժամանակակից հայտնի նկարիչների ստեղծագործությունների՝ «Համաստեղություն» խորագրով ցուցահանդեսը։

Բացման արարողությանը մասնակցել են՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան և Արզու Ալիևան։

Միջոցառումը սկսվել է ազգային պարերի կատարմամբ, որոնք ներկայացրել է չինական պարախումբը։

Միջոցառմանը ելույթ ունեցող, Հեյդար Ալիևի Կենտրոնի տնօրեն Անար Ալեքբերովը ասել է, որ Կենտրոնը ավանդաբար տարբեր նախագծեր է իրագործում և ներկա նախագիը նվիրված է Չինաստանի ժամանակակից արվեստին։ Երախտագիտություն հայտնելով բոլորին, ովքեր ավանդ են ներդրել նախագծի իրագործման մեջ, մասնավորապես՝ Ադրբեջանում Չինաստանի դեսպան Վեյու Ցզինխուաին և դեսպանատան աշխատակիցներին՝ Ա. Ալեքբերովը հայտնել է, որ ցուցահանդեսին ներկայացվել են 20 նկարիչների և քանդակագործների մոտ 40 ստեղծագործություններ։ «Ցուցահանդեսում ցուցադրվող ստեղծագործություններից յուրաքանչյուրը տարբերվում է իր առանձնահատկությամբ։ Մենք արդեն վաղուց էինք ուզում՝ Հեյդար Ալիևի Կենտրոնում մեր հյուրերին ծանոթացնել Չինաստանի արվեստին: Վերջապես այդ հնարավորությունը ստեղծվել է»,- ասել է նա։ Բեմ հրավիրելով կոլեկցիոներ Ջոն Դոդելանդին և ցուցահանդեսի կուրատոր Ամի Բարաքին՝ Ա. Ալեքբերովը հայտնել է, որ ապագայում Կենտրոնը մի շարք նախագծեր կիրականացնի երիտասարդ կոլեկցիոների հետ։

«Համաստեղություն» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալ ժամանակակից չինական արվեստին, այդ երկրի նոր նրբերանգներին ու մշակույթին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285