Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է մասնակցել Բաքվի ֆորումին»

Բաքու-ԱՊԱ: Մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը գտնվում է Նյու-Յորքում, որտեղ քննարկումներ կանցկացնի Միջմշակութային երկխոսության 4-րդ համաշխարհային ֆորումի շուրջ:

Այցի շրջանակներում Աբուլֆազ Գարաևն արդեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ապարատի ղեկավար Մարիա Լուիզա Ռիբեյրու Վիոտտի հետ:

Հանդիպմանը Աբուլֆազ Գարաևը խոսել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախաձեռնված Բաքվի գործընթացի մասին, որպես աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպություն՝ ՄԱԿ-ին կոչ է արել մասնակցել այդ գործընթացին:   

Հետո նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանի հետ: Աբուլֆազ Գարաևն իր զրուցակցին տեղեկացրել է, որ Միջմշակութային երկխոսության 4-րդ համաշխարհային ֆորումի թեման է «Միջմշակութային երկխոսության զարգացումը. նոր հնարավորություններ՝ մարդու անվտանգության, խաղաղության և կայուն զարգացման համար»: 

Արժույթ
FOREX
/ 23 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285