Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ռուսաստանի դեսպան. «Գաբալայի միջազգային երաժշտական փառատոնը զարմացնում է իր վիթխարիությամբ»

Բաքու-ԱՊԱ: «Արդեն 8 տարի ես Ադրբեջանում ներկայացնում եմ Ռուսաստանը։ Անցյալ տարիների ընթացքում ես 5 անգամ մասնակցել եմ Գաբալայի միջազգային երաժշտական փառատոնին։ Ես ձգտում եմ հնարավորության դեպքում մասնակցել նման փառատոններին»։

Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։

Դիվանագետի խոսքով, փառատոնը կազմակերպվել է բարձր մակարդակով. «Ամեն տարի ես կարող եմ այստեղ լսել աշխարհի հայտնի երաժիշտների կատարմամբ կենդանի երաժշտություն։ Ես գիտեմ, որ Գաբալայի միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում։ Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին։ Ես որոշել եմ ամառային շոգ օրերին հանգստանալ Գաբալայում։ Ինչպես նաև ինձ մոտ միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն է հայտնվել»։

Դորոխինի խոսքով, երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, փառատոնի ժամանակ հանդես են եկել հայտնի ռուսական նվագախմբեր, մենակատարներ, դիրիժորներ. «Իննը տարիների ընթացքում փառատոնի ժամանակ հնչել են հայտնի ռուս երգահանների ստեղծագործությունները։ Դա խոսում է երկու երկրների մշակութային և պատմական կապերի խորության մասին»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301