Թուրքմենստանի դեսպան. Ադրբեջանը մեզ համար ռազմավարական գործընկեր է
APA Azeri Press Agency

Թուրքմենստանի դեսպան. Ադրբեջանը մեզ համար ռազմավարական գործընկեր է

[ 04 Դեկտեմբեր 2017 15:30 ]

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանը հանդիսանում է Թուրքմենստանի ռազմավարական գործընկերը»:

Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Մեքան Իշանկուլիևը:


Դեսպանի խոսքով, երկու երկրներին կապում են մշակույթը, պատմական արմատները:

«Ապրանքաշրջանառությունը ավելանում է վերընթաց գծով: Դրան նպաստում են համատեղ նախագծերը, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում:

Համագործակցությանը լրացուցիչ ազդակ է հաղորդել՝ նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամեդովի այցը և դրա շրջանակներում փաստաթղթերի ստորագրումը»,- նշել է դեսպանը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառությունն ու համագործակցությունը այսուհետ ևս կաճի, «որի համար կան պետությունների ղեկավարների մտադրությունը և անսահմանափակ հնարավորություններ»: