Շփման գծում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել
APA Azeri Press Agency

Շփման գծում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել

[ 06 Դեկտեմբեր 2017 15:00 ]

Բաքու-ԱՊԱ: ԵԱՀԿ առաքելությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել։

Այս մասին ասված է ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտակայքում: Դիտարկումն անցել է առանց միջադեպի», - նշված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օգնիեն Յովիչը և Սայմոն Թիլերը:

Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն և Գենադի Պատրիկան: