Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է թուրք գեներալի հետ
APA Azeri Press Agency

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է թուրք գեներալի հետ

[ 06 Դեկտեմբեր 2017 17:00 ]

Բաքու-ԱՊԱ: Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պլանների և սկզբունքների վարչության պետ, կորպուսի գեներալ Յավուզ Թուրքգենջիի հետ, ով գտնվում է Ադրբեջանում:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: