Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 40-ի, տուժել է 90 մարդ
APA Azeri Press Agency

Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 40-ի, տուժել է 90 մարդ

[ 29 Դեկտեմբեր 2017 12:01 ]

Բաքու-ԱՊԱ: Առնվազն 40 մարդ է զոհվել, գրեթե 90-ը՝ վերքեր ստացել դեկտեմբերի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով:

Առկա տվյալների համաձայն, դեկտեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) մահապարտ-ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել տեղի լրատվական գործակալության շենքի մերձակայքում, որը գտնվում է քաղաքի արեւմտյան մասում:

Նաեւ տեղեկատվություն է ստացվել նույն այդ շրջանում հրաձգության եւ երկրորդ պայթյունի մասին: Նշվում է, որ գրոհի զոհերի թվում կա չորս կին եւ երկու երեխա: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: