Մեհրիբան Ալիևան՝ տարվա լավագույն սպորտային կազմակերպիչ
APA Azeri Press Agency

Մեհրիբան Ալիևան՝ տարվա լավագույն սպորտային կազմակերպիչ

[ 29 Դեկտեմբեր 2017 11:00 ]

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի Մարզական լրագրողների ասոցիացիան հայտարարել է 2017 թ. մրցանակակիրների անունները:

Ըստ տեղեկատվության՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, «Բաքու-2017». Իսլամական համերաշխության IV խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարվել է տարվա լավագույն սպորտային կազմակերպիչ:

Մարմնամարզության եվրոպական միության  նախագահ Ֆարիդ Գաիբովն ընտրվել է տարվա մարզական գործիչ:   

Տարվա լավագույն մարզիկներ են դարձել Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր Մարիա Ստադնիկը, Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի եռակի չեմպիոն, մարմնամարզուհի Մարինա Դուրունդան, «Բաքու-2017»-ի հաղթող, թաեքվոնդոիստ Փաթիմատ Աբակարովան, ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևը, բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Մագոմեդռասուլ Մաջիդովը և թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն Միլադ Բեիգի Խարչեգանին: