Հայաստանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել է 146 անգամ
APA Azeri Press Agency

Հայաստանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել է 146 անգամ

[ 30 Դեկտեմբեր 2017 13:14 ]

Բաքու-ԱՊԱ: Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 146 անգամ:

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում հրադադարը խախտել են 146 անգամ», - ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են ինչպես Հայաստանի տարածքից, այնպես էլ օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից: