Թրամփը կոչ է արել բանտ նստեցնել Հիլարի Քլինթոնի օգնականին
APA Azeri Press Agency

Թրամփը կոչ է արել բանտ նստեցնել Հիլարի Քլինթոնի օգնականին

[ 03 Հունվար 2018 11:00 ]

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բանտ ուղարկել Հիլարի Քլինթոնի կին օգնականին, ով գաղտնի ներգերատեսչական էլեկտրոնային նամակներն ուղարկել է դեպի մասնավոր համակարգիչ և հակառակ ուղղությամբ։

«Հիլարի Քլինթոնի անազնիվ օգնական Հումա Աբեդինին մեղադրում են անվտանգության տարրական կանոնակարգը չպահպանելու մեջ։ Նա գաղտնաբառերը տվել է օտարերկրացի գործակալների ձեռքը…Նստեցնե՛լ»,-գրել է Թրամփը։

Հումա Աբեդինը հանդիսացել է Հիլարի Քլինթոնի օգնական՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի աշխատանքի տարիներին և 2016-ի նախագահական արշավի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբեդինը նամակներ է ուղարկել համակարգչից, որին հասանելիություն է ունեցել նաև նրա նախկին ամուսինը՝ ամերիկացի կոնգրեսական Էնթոնի Ուիները։