Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից
APA Azeri Press Agency

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից

[ 03 Հունվար 2018 13:00 ]

Բաքու-ԱՊԱ: Սիրիայի տարածքում ամերիկյան ռազմական ներկայությանն անհրաժեշտ է վերջ տալ։ Նման կարծիք է արտահայտել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։

Ինչպես հայտարարել է Շամհանին «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հետ հարցազրույցում, ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի, որոնք աջակցում են օրինական կառավարությանը, ԱՄՆ-ը Դամասկոսի հետ չի համաձայնեցրել այնտեղ իր զինվորների ուղարկումը։

«Ամերիկյան օկուպացիոն ուժերը պետք է լքեն Սիրիան, դրանք չեն կարող այնտեղ գտնվել տևական ժամանակ։ Մենք դա կպահանջենք բոլոր միջազգային ամբիոններից և կդատապարտենք օկուպացիան»,-եզրափակել է իրանցի ծովակալը։