Աղդամի շրջանի ավտոճանապարհի շինարարությանը 2 մլն մանաթ է հատկացվել
APA Azeri Press Agency

Աղդամի շրջանի ավտոճանապարհի շինարարությանը 2 մլն մանաթ է հատկացվել

[ 05 Հունվար 2018 10:44 ]

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ Աղդամի շրջանում Աֆեթլի-Հաջիթուրալը-Հասանխանլը ավտոմոբիլային ճանապարհի շինարարության վերաբերյալ միջոցառումների մասին:

Կարգադրության մեջ ասվում է, որ 5 հազար բնակիչ ունեցող, 7 բնակավայրերն իրար կապող՝ Աֆեթլի-Հաջիթուրալը-Հասանխանլը ավտոմոբիլային ճանապարհի շինարարության նպատակով՝ 2018 թ. պետական բյուջեում ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու վերակառուցման համար նախատեսված միջոցներից՝ ավտոմոբիլային ճանապարհների Պետգործակալությանը տրամադրվելու է 2 մլն մանաթ:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է՝ ապահովել կարգադրությամբ նախատեսված միջոցների ֆինանսավորումը: